Քարտեզների մասին
Ձեր հեռախոսում նախապես տեղադրված է Քարտեզներ ծրագիրը և այն կարող է ունենալ ձեր երկրի
նախօրոք բեռնված քարտեզներով հիշաքարտ: Նախքան Քարտեզներն օգտագործելը հիշաքարտը տեղադրեք
հեռախոսում:
Քարտեզները կարող եք օգտագործել միայն SIM քարտը ներքին SIM քարտի ամրակում օգտագործելիս:
Ընտրել
Ընտցնկ
>
Քարտեզներ
:
Կարող եք զննարկել ձեր երկրի տարբեր քաղաքների քարտեզները: Կարող եք նաև՝
•
Դիտեք ներկայիս գտնվելու վայրը
•
Գծեք երթուղի մինչև մոտակա վայրը
•
Որոնեք որևէ վայր կամ որոշակի հասցե, ապա պահպանեք այն
•
Ուղարկեք ձեր տեղավայրը կամ որևէ այլ վայր ձեր ընկերոջը տեքստային հաղորդագրության միջոցով
Եթե հիշաքարտում արդեն իսկ ներլցված քարտեզները չեն պարունակում դիտվող տարածքը, այդ տարածքի
քարտեզը ինքնաբերաբար ներլցվում է ինտերնետից: Քարտեզներ ներլցնելը կարող է պահանջել մեծ
քանակությամբ տվյալների փոխանցում ծառայության մատուցողի ցանցով: Տվյալների փոխանցման համար
գանձվող վճարների վերաբերյալ տեղեկությունների համար դիմեք ձեր ծառայության մատակարարին:
Քարտեզներ ներլցնելու համար կարող եք նաև օգտագործել Nokia Ovi Suite ծրագիրը: Nokia Ovi
Suite ծրագիրը ձեր համատեղելի համակարգչի մեջ ներլցնելու և տեղադրելու համար, այցելեք
www.ovi.com:
Քարտեզներ
33
Ձեր ընթացիկ տեղավայրը գտնելու համար կարող է պահանջվել ցանցի մուտք: Հնարավոր է, որ կատարվի
հարցում՝ ինտերնետ մուտքի կետ ընտրելու համար:
Որոշ ծառայություններ կարող են հասանելի չլինել բոլոր երկրներում և տրամադրվել միայն որոշ
լեզուներով:
Երբեմն հնարավոր է, որ թվային քարտեզները պարունակեն անճշտություններ և լինեն թերի:
Հաղորդակցություն պահանջող կարևոր դեպքերում, օրինակ՝ արտակարգ իրավիճակների դեպքում, երբեք
մի ապավինեք բացառապես քարտեզների բովանդակությանը կամ ծառայությանը: