Թվային իրավունքների կառավարման մասին
Սույն սարքից օգտվելիս ենթարկվեք բոլոր օրենքներին և հարգեք տեղական սովորույթները, այլոց անձնական կյանքի անձեռնմխելիությունը և օրինական
իրավունքները, ներառյալ հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է կանխել պատկերների, երաժշտության և
այլ բովանդակության պատճենումը, փոփոխումը կամ փոխանցումը:
Բովանդակության սեփականատերերը կարող են թվային իրավունքների կառավարման (DRM) զանազան տեխնոլոգիաներ օգտագործել՝ իրենց մտավոր
սեփականությունը, ներառյալ հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: DRM-ով պաշտպանված բովանդակություն մուտք գործելու համար
այս սարքն օգտագործում է տարբեր տեսակի DRM ծրագրակազմեր: Այս սարքով հնարավոր է մուտք գործել բովանդակություն, որը պաշտպանված է
WMDRM 10 և OMA DRM 1.0. Եթե որոշակի DRM ծրագրակազմ բովանդակությունը չի պաշտպանում, բովանդակության սեփականատերերը կարող
են պահանջել, որպեսզի այդ DRM ծրագրակազմով նոր DRM պաշտպանությամբ բովանդակությունից օգտվելու հնարավորությունը դադարեցվի:
Դադարեցումը կարող է նաև արգելել Ձեր սարքում արդեն իսկ տեղադրված՝ DRM-ով պաշտպանված բովանդակության վերականգնումը: Այդպիսի DRM
ծրագրակազմի դադարեցումը չի ազդում այլ տեսակի DRM-ներով պաշտպանված բովանդակության կամ DRM-ով չպաշտպանված բովանդակության
օգտագործման վրա:
40
Տեղեկություններ արտադրանքի և շահագործման անվտանգության մասին
Թվային իրավունքների կառավարման (DRM) միջոցով պաշտպանված բովանդակության հետ միասին տրվում է համապատասխան լիցենզիա, որը
սահմանում է բովանդակությունից օգտվելու Ձեր իրավունքները:
Եթե ձեր սարքի վրա OMA DRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիաների և բովանդակության պահեստային օրինակ ստեղծելու համար
օգտագործեք Nokia Ovi Suite-ի համապատասխան ֆունկցիոնալ հնարավորությունը:
Հնարավոր է, որ փոխանցման այլ եղանակներ չփոխանցեն լիցենզիաները, որոնց վերականգնումը` բովանդակության հետ միասին, անհրաժեշտ է, որպեսզի
կարողանաք շարունակել OMA-DRM-ով պաշտպանված բովանդակության օգտագործումը՝ սարքի հիշողության ֆորմատավորումից հետո: Լիցենզիաները
վերականգնելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաև սարքի վրա գտնվող ֆայլերի վնասվելու դեպքում:
Եթե Ձեր սարքի վրա WMDRM-ով պաշտպանված բովանդակություն կա, լիցենզիաներն ու բովանդակությունը կկորչեն սարքի հիշողությունը
ֆորմատավորելու դեպքում: Հնարավոր է նաև, որ սարքի վրա գտնվող ֆայլերի վնասման հետևանքով կորցնեք լիցենզիաներն ու բովանդակությունը:
Լիցենզիաների կամ բովանդակության կորուստը կարող է սահմանափակել Ձեր սարքի վրա նույն բովանդակությունից նորից օգտվելու հնարավորությունը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք ծառայություն մատուցողին:
Որոշ լիցենզիաներ կարող են միացված լինել հատուկ SIM քարտի, և պաշտպանված բովանդակությունից հնարավոր կլինի օգտվել միայն այն դեպքում,
եթե տվյալ SIM քարտը մտցված լինի սարքի մեջ: