Nokia C2 03 - Արտակարգ իրավիճակների կանչ կատարելը

background image

Արտակարգ իրավիճակների կանչ կատարելը
1

Համոզվեք, որ սարքը միացված է:

2

Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը բավարար է: Գուցե հարկ լինի անել նաև հետևյալը՝

Մտցրեք SIM քարտ:

Ապաակտիվացրեք կանչի սահմանափակումները, որոնք ակտիվացրել եք Ձեր սարքի համար, ինչպիսիք են կանչի արգելափակումը,

ամրագրված համարահավաքը կամ փակ օգտվողների խումբը:

Համոզվեք, որ թռիչքային պրոֆիլը ակտիվացված չէ:

Եթե սարքի էկրանը և ստեղները կողպված են, բացեք դրանք:

3

Մի քանի անգամ սեղմեք ավարտի ստեղնը, մինչև հիմնական էկրանը ցուցադրվի:

4

Բացեք սողանը:

5

Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական հեռախոսահամարը: Արտակարգ

իրավիճակների կանչերի կառավարման կենտրոնների համարները կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:

6

Սեղմեք զանգահարելու ստեղնը:

7

Անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հաղորդեք հնարավորինս ճշգրիտ: Հեռախոսազանգը մի ընդհատեք մինչև թույլտվություն չստանաք:

Կարևոր է. Ակտիվացրեք բջջային և ինտերնետային կանչերը, եթե Ձեր սարքն ապահովում է ինտերնետային կանչերի հնարավորություն: Սարքը

կարող է փորձել արտակարգ իրավիճակների կանչեր կատարել և՛ բջջային ցանցի, և՛ ինտերնետային կանչի ծառայություններ տրամադրողի միջոցով:

Բոլոր դեպքերում չէ, որ միացումները կարող են երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝ բժշկական շտապ օգնություն կանչելու

անհրաժեշտության դեպքում երբեք, հույսը ամբողջովին մի դրեք անլար սարքի օգտագործման վրա: