SIM քարտ և մարտկոց մտցնելը
Ծանուցում. Որևէ կափարիչ հանելուց առաջ անջատեք սարքը և զատեք լիցքավորիչը կամ միացված
այլ սարքեր: Որևէ կափարիչ փոխելիս խուսափեք էլեկտրոնային բաղադրամասերին դիպչելուց: Սարքը
միշտ պահեք և օգտագործեք կափարիչները հագցրած վիճակում:
Կարևոր է. Այս սարքը նախատեսված է միայն ստանդարտ SIM քարտի հետ օգտագործման համար
(տե՛ս նկարը): Անհամատեղելի SIM քարտեր օգտագործելը կարող է վնասել քարտը կամ սարքը և փչացնել
քարտում պահպանվող տվյալները: Խնդրում ենք խորհրդակցել Ձեր շարժական կապի օպերատորի հետ
մինի-UICC փորակով SIM քարտի օգտագործման վերաբերյալ:
Կարևոր է. SIM քարտի վնասվելը կանխելու համար միշտ հեռացրեք մարտկոցը, նախքան կմտցնեք
կամ կհանեք քարտը:
Այս հեռախոսը նախատեսված է հետևյալ մարտկոցի հետ աշխատելու համար BL-5C մարտկոցի հետ
օգտագործելու համար: Օգտագործեք միայն Nokia-ի բնօրինակ մարտկոցներ:
Եթե ունեք միայն մեկ SIM քարտ, տեղադրեք քարտը ներքին SIM քարտի ամրակում:
SIM քարտը և իր հպակները կարող են հեշտությամբ վնասվել քերծվածքներից կամ ճկումից, ուստի
անհրաժեշտ է զգույշ լինել քարտը գործածելիս, մտցնելիս կամ հեռացնելիս:
6
Սկսում ենք
1 Տեղադրեք ձեր մատը հեռախոսի վերին հատվածում գտնվող խորության մեջ և զգուշորեն բարձրացրեք
և հեռացրեք հետևի կափարիչը (1): Եթե մարտկոցը տեղադրված է, բարձրացրեք այն և հանեք (2):
2 Բացեք SIM քարտի ամրակը (3) և տեղադրեք կամ հեռացրեք SIM քարտը (4 կամ 5): Համոզվեք, որ
քարտի հպման մակերևույթը դեպի ներքև է ուղղված:
3 Հավասարեցրեք մարտկոցի կոնտակտները մարտկոցի բաժանմունքի հետ, ապա տեղադրեք մարտկոցը
(6): Հետևի կափարիչը տեղադրելու համար փականի ներքևի բռնիչները ուղղեք դեպի
համապատասխան ճեղքերը (7), ապա սեղմեք ներքև` մինչև կափարիչը հայտնվի իր տեղում (8):