
Ձեր երկու SIM քարտերով հեռախոսը
Դուք կարող եք մտցնել երկու SIM քարտ:
Երկու SIM քարտերով հեռախոսի որոշ առավելությունները
•
Դուք կարող եք խնայողություններ անել, երբ օգտվում եք ծառայության տարբեր մատակարարներից:
•
Օգտագործեք մեկ հեռախոսահամարը անձնական կանչերի համար, իսկ մյուսը՝ աշխատանքի համար,
սակայն կրեք միայն մեկ հեռախոս:
•
Շրջանցեք ցանցի ծածկույթի տարբերությունները, որոնք առկա են ծառայություն տրամադրողների
միջև:
Երկու SIM քարտերը մատչելի են միևնույն ժամանակ, երբ սարքը չի օգտագործվում, բայց, մինչ SIM
քարտերից մեկն ակտիվ է, օրինակ՝ կանչ է կատարում, մյուսն անմատչելի է:
Եթե ունեք միայն մեկ SIM քարտ, այն մտցրեք SIM1 քարտի ամրակի մեջ: Որոշ հնարավորություններ և
ծառայություններ կարող են մատչելի լինել, միայն երբ SIM քարտ է օգտագործվում SIM1 քարտի
ամրակում: Եթե SIM քարտ կա միայն SIM2 քարտի ամրակում, կարող եք կատարել միայն արտակարգ
իրավիճակի կանչեր:
GPRS կապը չի կարող բացվել ետին պլանում: Եթե ծրագիրն օգտվում է GPRS կապից, և Դուք
վերադառնում եք հիմնական էկրան կամ անցնում եք մեկ այլ ծրագրի, ընտրացանկի կամ այլ դիտման,
ապա կապն ինքնաբերաբար փակվում է: