
Բովանդակության պատճենում ձեր հեռախոսից դեպի համակարգիչ
Դուք կարող եք օգտագործել USB տվյալների մալուխը, որպեսզի պատճենեք ձեր նկարները և այլ տեսակի
բովանդակությունը ձեր հեռախոսի և համատեղելի համակարգչի միջև:
1 Օգտագործեք համատեղելի USB մալուխ` ձեր հեռախոսը համակարգչին միացնելու համար:
2 Ընտրեք հետևյալ ռեժիմներից՝
Nokia Ovi Suite — Nokia Ovi Suite-ը տեղադրված է ձեր համակարգչում:
Մջցների փխնցմ — Nokia Ovi Suite-ը տեղադրված չէ ձեր համակարգչում: Եթե դուք ցանկանում
եք միացնել ձեր հեռախոսը կենցաղային ձայնա և տեսասարքավորմանը կամ տպիչին, օգտագործեք
այս ռեժիմը:
Զնգվծ. հիշսարք — Nokia Ovi Suite-ը տեղադրված չէ ձեր համակարգչում: Հեռախոսը
ցուցադրվում է որպես շարժական սարք ձեր համակարգչի վրա: Եթե դուք ցանկանում եք միացնել ձեր
հեռախոսը այլ սարքերի, ինչպիսիք են` տան կամ մեքենայի ստերեո համակարգը, օգտագործեք այս
ռեժիմը:
3 Բովանդակություն պատճենելու համար օգտագործեք համակարգչի ֆայլերի կառավարիչը:
Ձեր կոնտակտները, երաժշտական ֆայլերը, տեսանյութերը կամ նկարները պատճենելու համար
օգտագործեք Nokia Ovi Suite-ը: