Մուտքի կոդերը
PIN կամ PIN2 կոդ
(4-8 թվանիշ)
Դրանք պաշտպանում են ձեր SIM քարտը չլիազորված օգտագործումից կամ
պահանջվում են որոշ յուրահատկություններին մուտք ստանալու համար:
Կարող եք նախադրել, որպեսզի սարքը հարցնի PIN կոդը, երբ դուք միացնում
եք այն:
Եթե կոդերը չեն տրամադրվել ձեր SIM քարտի հետ մեկտեղ, կամ եթե դուք
մոռացել եք կոդերը, ապա դիմեք ձեր ծառայություններ մատուցողին:
Եթե կոդը երեք անգամ անընդմեջ սխալ եք մուտքագրում, ապա պետք է հանեք
արգելափակումը PUK կամ PUK2 կոդի օգնությամբ:
PUK կամ PUK2 կոդ
(8 թվանիշ)
Դրանք պահանջվում են PIN կամ PIN2 կոդի արգելափակումը հանելու
համար:
Հիմնական օգտագործում
11
Եթե կոդերը չեն տրամադրվել ձեր SIM քարտի հետ մեկտեղ, դիմեք Ձեր
ծառայություններ մատուցողին:
IMEI համար
(15 թվանիշ)
Այն օգտագործվում է ցանցում վավեր սարքերը նույնացնելու համար: Համարը
կարող է նաև օգտագործվել, օրինակ, գողացված սարքերը արգելափակելու
համար:
Ձեր IMEI համարը դիտելու համար հավաքեք *#06#:
Արգելափակման կոդ
(անվտանգության կոդ)
(առնվազն 4 թվանիշ կամ
գրանիշ)
Այն օգնում է պաշտպանել Ձեր սարքը չլիազորված օգտագործումից:
Կարող եք նախադրել, որպեսզի սարքը հարցնի ձեր կողմից որոշված
արգելափակման կոդը: Կանխադրված արգելափակման կոդն է 12345-ը:
Կոդը պահեք գաղտնի՝ Ձեր սարքից առանձին վայրում:
Եթե մոռանաք կոդը և Ձեր սարքը արգելափակվի, այն անհրաժեշտ կլինի
սպասարկել: Դրա դիմաց կարող է գանձվել լրացուցիչ վարձ, իսկ սարքում
առկա անձնական տվյալները կարող են վերանալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Nokia Care Կենտրոն կամ Ձեր
գործակալին: